«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընդունում է Իտալիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընդունում է Իտալիային
05.09.2019 | 12:07

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունում է Իտալիայի հավաքականին: Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Նախորդ երկու տուրերում Հայաստանի ազգային թիմը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն և մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով առավելության է հասել Հունաստանի հավաքականի նկատմամբ: Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը սկսվում է ժամը 20-ին:

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ